Անպայման կբացահայտվի․ Տոնոյանը՝ զինվորի՝ զորամաս վերադառնալուց հրաժարվելու մասին

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 01, 24New

1

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոստացել է բացահայտել, թե ինչու զինծառայողն արձակուրդից հետո չի ցանկացել վերադառնալ ծառայության։

«Խուսափողներ շատ են լինում, բայց վերադառնում են, նորություն չէ», - ասօր լրագրողների հետ զրույցում ասաց նա։

«Անպայման կբացահայտվի, Ռազմական ոստիկանությունը զբաղվում է», - վստահեցրեց Դավիթ Տոնոյանը։

Հիշեցնենք, որ  լրատվամիջոցներից մեկը գրել էր, թե զինվորական ծառայության մեկնած 19-ամյա Նարեկ Ս.-ն զորամասից օրինական արձակուրդ է ստացել և եկել տուն: Լրացել է նրա արձակուրդի ժամկետը և նա պետք է վերադառնար զորամաս: Սակայն նա հրաժարվել է զորամաս վերադառնալ՝ ծնողներին հայտնելով, որ եթե գնա զորամաս, ապա իր կյանքին վերջ կտա։