Բակո Սահակյանը հանդիպել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 01, 24New

1

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 1-ին հանդիպում է ունեցել Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի մի խումբ մասնակիցների հետ:

Քննարկվել են Արցախում առողջապահության զարգացման, այս ոլորտում Հայաստանի եւ Սփյուռքի հետ համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր:

Նշանակալի այս միջոցառման մեկնարկն Արցախում նախագահը համարել է խորհրդանշական եւ կարեւոր իրադարձություն մեր հանրապետության կյանքում:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, պաշտոնատար այլ անձինք: