Վլադիմիր Կարապետյանն արձագանքել է Վահե Գրիգորյանի նամակին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

քաղաքական

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն արձագանքել է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակին՝ ուղղված ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին, ՍԴ անդամներին ու դատավորին:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նամակի ուսումնասիրությունից հետո դրա առնչությամբ նորության մասին հարցին Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է. «Մենք իսկապես մտահոգված ենք ստեղծված իրավիճակով և կառավարությունը քննարկում է իր մասնակցության ձևաչափը ճգնաժամի հաղթահարման հարցում»: