Նիկոլ Փաշինյանը դատապարտված է հաղթանակի. Լևոն Շիրինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

«Փաշինյանը չի տապալվելու, Փաշինյանը հաղթելու է, և մենք կպարտադրենք, որ հաղթի»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական  կուսակցության նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը:

Խոսելով հեղափոխությունից մեկ տարի անց Հայաստանում ստեղծված իրավիճակից` քաղաքագետը նշել է, որ այսօր երկրում առկա է ներքաղաքական տուրբուլենտության մի ընթացք, հասարակության շրջանում հսկայական սպասելիքների շարք և դրանց իրականացման բավականին ցածր շեմ:

Շիրինյանը միևնույն ժամանակ հավելում է, որ չնայած վերը նշվածներին քաղաքական ռուբիկոնը հաղթահարված է` նկատի ունենալով Քոչարյանի ձերբակալությունը:

Հաղորդման ընթացքում քննարկվել են մի շարք ներքաղաքական ուշագրավ հարցեր ևս:

Մանրամասները՝ տեսանյութում: