Քաղաքական որոշումը ՍԴ-ի խնդրի շուրջ իշխանությանը խոցելի կդարձնի․ Նավասարդյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

«Ասել որ սահմանադրական ճգնաժամի մեջ ենք՝ նշանակում է շատ միանշանակ կողմնորոշում ունենալ։ Բայց որ ՍԴ-ի շուրջ ստեղծվել է ճգնաժամ՝ անվիճելի է»,- այս մասին ասել է Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը։

Նավասարդյանի խոսքով՝ միայն ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը ստեղծված իրավիճակի լուծում չէ։ Սակայն եթե նրան հետևեն նաև անդամները, ապա դա ճգնաժամից դուրս գալու ճանապարհ է։ Ըստ նրա՝ այսօր սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա։
«Կարծում է, որ իշխանությունները լուրջ գործերին կպնելու նկատմամբ վախեր ունեն։ Չգիտեմ ինչով է դա պայմանավորված։ Կարծում եմ՝ իշխանությունները շատ ավելի վճռական քայլերով պետք է գնան առաջ։ Որքանով նրանք հապաղում են, նրանց քայլը բացատրվելու է կոնյուկտուրայով, այս կամ այն նեղ քաղաքական շահերով,- ասել է Նավասարդյանը։ 

Շարունակությունը՝ տեսանյութում։