122 դատավոր ծանուցում է ստացել. ինչի համար է մինչև հուլիսի 6-ը ժամանակ տրվել․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 2, 24News

դատավոր

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, դատական համակարգում պատրաստվում են նոր գործընթացների: Մասնավորապես այս օրերին դատավորներին ծանուցումներ են ուղարկում, որ հուլիսի 11-ին ներկայանան Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ և Դավիթաշենի նստավայր մասնակցելու դատավորների ժողովի, որպեսզի ընտրեն ԲԴԽ անդամներ:

Այսպիսով, մեզ հասած տեղեկություններով, հունիսի 27-ին 122 դատավորի ծանուցում է ուղարկվել, որ մինչև հուլիսի 6-ը ժամանակ ունեն հրաժարվելու ԲԴԽ անդամության թեկնածությունից:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, երեկվա դրությամբ որևէ դատավոր ԲԴԽ անդամի թեկնածությունից հրաժարվելու դիմում չի ներկայացրել: Մասնավորապես, մեր տեղեկություններով, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Դավիթ Բալայանը, Ռուբեն Վարդազարյանը և այլք ցանկություն են հայտնել դառնալու ԲԴԽ անդամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: