44-ամյա վարորդը BMW-ով կողաշրջվել է․ նրան և ընտանիքի 4 անդամներին, տեղափոխել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News

Հասարակություն

Երեկ, հուլիսի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 44-ամյա Կարեն Գրիգորյանը իր վարած BMW մակնիշի 22 OS 419 համարանիշի ավտոմեքենայով Մաստարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 81 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդ Կ․ Գրիգորյանը և ուղևորներ, Երևանի բնակիչներ՝ 68-ամյա Ա․Հ․-ն, 38-ամյա Ք․Ա․-ն, 5-ամյա Ա․Գ․-ն, և 1-ամյա Հ․Գ․-ն, մամնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: