Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը կփոխվի՞․ դատարանը հեռացավ որոշում կայացնելու

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 2, 24News

1

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը 1 ժամով ընդմիջել է ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը՝ Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար։

Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը հայտնել է, որ մեղադրող կողմը դեմ է, որ Գրիգորյանի խափանման միջոցը փոխվի։

Մանվել Գրիգորյանի պաշտպանները ներկայացրել են միջնորդություն Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու, 10 մլն դրամ գրավ կիրառելու համար, քանի որ, ըստ պաշտպանների, Գրիգորյանի առողջական վիճակը օր օրի վատանում է։