Աննա Հակոբյանը Արամ Ա-ի հետ Լիբանանում մասնակցել է Հայ մամուլին նվիրված համաժողովին

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 2, 24News

Աննա

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հոկոբյանը հուլիսի 1-ին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով այցելել է Լիբանան՝ մասնակցելու Հայ մամուլին նվիրված համահայկական համաժողովին:

Համաժողովի բացման արարողությանը Աննա Հակոբյանը հանդես է եկել հայ մամուլի արդիական խնդիրների վերաբերյալ ելույթով:

«Ես ուզում եմ հույս հայտնել, որ մամուլին նվիրված համաժողովը դարձնենք ամենամյա, քանի որ եկեք խոստովանենք, որ աշխարհը զարգանում է, կան մարտահրավերներ, խնդիրներ և մենք՝ մամուլի միջոցներս պարտավոր ենք արագ արձագանքել դրանց»,- ասել է Աննա Հակոբյանը:

Նա նշել է, որ լավ կլիներ, եթե մենք բոլորս` որպես մի միասնական համայնք, նույն գաղափարները և արժեքը կրող արձագանքեինք մարտահրավերներին:

Աննա Հակոբյանը նաև ասել է, որ ընդունվելու է ժամանակի մարտահրավերների արձագանքելու ռազմավարություն-փաստաթուղթ: