Չեչնիայում հարձակման հետևանքով ոստիկան է զոհվել․ ԻՊ-ն ստանձնել է պատասխանատվությունը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 02, 24New

1

Չեչնիայում հսկիչ անցակետի վրա հարձակման հետևանքով ոստիկան է զոհվել: ՌԴ ՆԳՆ Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի գլխավոր վարչության տվյալներով՝ անհայտ անձը մոտեցել է ՆԳՆ աշխատակցին, դանակի հարվածներ հասցրել, ապա նռնակ նետել: Հարձակվողը ոչնչացվել է, գրում է «Վեդոմոստին»:

ՆԳՆ աշխատակիցը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Նշվում է, որ նա Չեչնիա էր գործուղվել Կուզբասից: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Այս մասին տեղեկացրել է համացանցում իսլամական ծայրահեղականների գործունեությանը հետևող SITE Intelligence Group-ը: Նշենք, որ 2018 թվականի մայիսին էլ զինյալները փորձել էին գերի վերցնել Գրոզնիի կենտրոնում գտնվող Միքայել Հրեշտակապետ եկեղեցու հավատացյալներին: Այս միջադեպի պատասխանատվությունը նույնպես ԻՊ-ն էր ստանձնել: