Ո՞ւր են, փաստ ունե՞ք․ Հայկ Սարգսյանը՝ իր հոր՝ գործարարների հետ 50-50 փայ ունենալու մասին

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 02, 24New

բակո

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Հայկ Սարգսյանն ի պատասխան իր հոր՝ Ալեքսանդր Սարգսյանի՝ գործարարների հետ ժամանակին 50-50 փայ ունենալու վերաբերյալ լրագրողի հարցին, ասաց․

«Ո՞ւր են, ո՞ւր, փաստ ունե՞ք»։

Իսկ թե իր ընտանիքին որտեղի՞ց  միլիոնավոր դոլարների գումարները, Հայկ Սարգսյանն ասաց. «Աշխատել եմ, ի՞նչ կա, դա ձեզ չի վերաբերվում, հարկայինին դիմեք»։

Իրեն առաջադրված մեղադրանքի մասին էլ Հայկ Սարգսյանն ասաց. «Ինքը կարող ա ասի Քենեդուն էլ եմ ես սպանել, հավատո՞ւմ եք»։

Նշենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելու եւ պահելը) հատկանիշներով։