Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 4900 քմ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 02, 24New

1
Հուլիսի 2-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝

Երևան քաղաքում՝ 2000 քմ, 600 քմ, 200 քմ խոտածածկ տարածք,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 1500 քմ,

Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհին՝ 600 քմ:

Հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: