Գրիգորյանի պաշտպանը առաջարկել է միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննություն նշանակել

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 2, 24News

Մանվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում պաշտպան Լևոն Բաղդասարյանի միջնորդությունը՝ մանվել Գրիգորյանի կալանքը անհապաղ փոխելու և գրավ կիրառելու վերաբերյալ հրապարակելուց հետո նշել է, որ առաջացել է անհրաժեշտություն Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի գնահատման համար միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքնություն նշանակելու։

Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը դատարանին առաջարկել է, որ նշված հանձնաժողովը քննի հետևյալ հարցերը, այն է՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթացումը կապվա՞ծ է նրա անազատության հետ, անազատության մեջ մնալով՝ կարո՞ղ է էլ ավելի վատթարանալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը, ինչպես նաև գնահատել մեղադրյալի առողջության վատթարացման դինամիկան՝ կալանքի տակ գնտվելու օրվանից մինչ փորձաքննության պահը։  

Մեղադրող կողմը ևս ներկայացրել է իր հարցադրումները, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ այս հարցերը միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննության ուսումնասիրության առարկա դարձնելու վերաբերյալ որոշում կայացնելու։

Հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակի ժամը 16։00-ին։