Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 2, 24News

բերման

Հուլիսի 1-ին՝ ժամը 04։30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ոստիկանության քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 58-ամյա Ռուդոլֆ Ա.-ն, որը 2018 թ. հոկտեմբերի 25-ից հետախուզվում էր ԳԴՀ իրավապահ մարմինների կողմից՝ քրեական օրենսգրքի 316 հոդվածի մեղադրանքով (զինված կողոպուտ):

Այդ մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։