Ռուսաստանը 2019-ի համար շուրջ 33 մլն եվրո է վճարել Եվրոպայի խորհրդին

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 02, 24New

1

Ռուսաստանը 2019-ի համար վճարում է կատարել Եվրոպայի խորհրդի բյուջեին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Եվրոպայի խորհրդի մամուլի քարտուղարը:

Նա պարզաբանել է, որ վճարը կազմել է շուրջ 33 մլն եվրո: Ռուսաստանը   խորհրդի բյուջե վճարի մի մասը դադարեցրել էր 2017-ի հունիսին՝ մինչև ԵԽԽՎ-ում իր պատվիրակության լիազորությունների լրիվ վերականգնումը: