Արման Բաբաջանյանը դատի է տվել «7 օր» կայքին և դրա խմբագրին. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 3, 24News

1

«Ժամանակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը դատական հայց է ներկայացրել «7 օր» կայքի և կայքի խմբագիր Անդրանիկ Թևանյանի դեմ՝ զրպարտությունը հրապարակային հերքելու, վիրավորանքի համար ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջով։

Հայցի պատճառը մայիսի 27-ին նույն կայքում հրապարակված «Ում է ծառայում Արման Բաբաջանյանը» վերտառությամբ նյութն է, որտեղ պատգամավորի հասցեին հնչել են բազմաթիվ վիրավորական արտահայտություններ, ինչպես նաև զրպարտություն համարվող տեղեկություններ։

Հայցադիմումը հուլիսի 1-ին արդեն մուտք է եղել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Մարինա Տաշչյանին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: