56-ամյա տղամարդը դանակով հարձակվել է իրեն օգնության հասած բժշկի վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News

Հասարակություն

Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ, հուլիսի 2-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 15։20-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Երևանի 1-03 Շտապօգնության 2-րդ ենթակայանից, որ բժիշկների հերթապահ թիվ 21 խումբը կանչով մեկնել է Բաշինջաղյան փողոցի տներից մեկը, որտեղ հիվանդը դանակով հարձակվել է բժշկի վրա։ 

Ոստիկանները պարզել են, որ նշված տան բնակիչ 56-ամյա Գագիկ Ղ․-ն դանակով հարձակվել է իրեն օգնության ձեռք մեկնող շտապօգնության բժիշկ 38-ամյա Գառնիկ Բ․-ի վրա, սպառնալով, որ նրան սպանելու է։ 

Ոստիկանները Գագիկ Ղ․-ին բերման են ենթարկել Ոստիկանություն, որտեղ բացատրություն տալուց հետո նա ազատ է արձակվել։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news