Հրշեջները մարել են մոտ 1 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 03, 24New

1
Հուլիսի 3-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝

Երևան քաղաքում՝ 2000 քմ, 2000 քմ խոտածածկ տարածք,

Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում՝ 350 քմ,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ մոտ 6000 քմ:

Հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: