Լիոնել Մեսսին պատրաստ է շարունակել ելույթներն ազգային թիմում

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 03, 24New

1

«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ պատրաստ է շարունակել ելույթներն ազգային թիմում` չնայած Ամերիկայի Գավաթի կիսաեզրափակչում Բրազիլիայից կրած պարտությանը (0:2):

«Առջևում մեզ ինչ-որ նոր բան է սպասվում: Ես հույս ունեմ, որ մեզ կհարգեն, և ոչ թե կքննադատեն: Այս թիմին պետք է թողնել հանգիստ աճ գրանցել:

Իրականությունն այն է, որ ես հիանալի հարաբերությունների մեջ եմ թիմակիցներիս հետ ու եթե պետք է ինչ-որ կերպ օգնեմ նրանց, ես դա կանեմ:

Սա հիանալի թիմ է, և այն զարգանում է: Եթե ես հնարավորություն ունենամ նրանց միանալու, կօգտվեմ դրանից»,- Մեսսիի խոսքերն է փոխանցում ESPN-ը:

Մեսսին ավելի վաղ հայտարարել էր Արգենտինայի հավաքականի կազմում ելույթները դադարեցնելու մասին, բայց հետո որոշեց վերադառնալ ազգային թիմ: