Ժառանգություն-ՀՅԴ համատեղ նիստ է եղել․ որոշվել է՝ քաղաքական անցյալին վերադարձ չի լինելու

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 3, 24News

ՀՅԴ

«Ժառանգություն» կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել ՀՅԴ-ի նախաձեռնած քաղաքական հանդիպումը: Այդ մասին հայտնում է «Ժառանգության» գրասենյակը:

Հանդիպմանը «Ժառանգություն»-ից մասնակցում էին  կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ Նարինե Դիլբարյանը, գործադիր մարմնի անդամներ Հայկ Գասպարյանը, Գագիկ Մարգարյանը, ՀՅԴ-ից՝ ԳՄ անդամներ Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը և Արմենուհի Կյուրեղյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ գործունեության հնարավոր ուղղությունները, համագործակցության եզրեր են ընտրվել դատաիրավական բարեփոխումները, ընտրական օրենսգրքի և կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունները:

Նշվել է նաև, որ  Արցախի և Հայաստանի հետագա առավել սերտ գործակցության հարցում երկու կուսակցությունների դիրքորոշումները ընդհանուր են, և քաղաքական անցյալին վերադարձ այլեւս չի կարող լինել: