Մակրոնն ասել է՝ Ֆրանսիան երբևէ Ադրբեջանին չի վաճառի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 3, 24News

Աննա

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ռազմարդյունաբերական ոլորտում Ֆրանսիա-Ադրբեջան գործակցությունը մշտապես հայկական կողմի ուշադրության կենտրոնում է:

Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու՝ մամուլի հրապարակումների մասին հարցին ի պատասխան՝ ԱԳՆ խոսնակը հայտարարել է,որ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հարցը Հայաստանը մշտապես բարձրացնում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, ապա հավելել, որ դեռևս փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող կոմիտեի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ Էմանուել Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան, ի տարբերություն այլ պետությունների, միակ երկիրն է, որը խստորեն պահպանում է էմբարգոյի պարտականությունները:

«Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան երբևէ Ադրբեջանին չի վաճառի այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում»,- ասել է Աննա Նաղդալյանը: