«Սանիթեք ինթերնեյշնլը» Երևանի քաղաքապետարանի դեմ դատական հայց է ներկայացրել

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 3, 24News

Սանիթեք

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ հուլիսի 1-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի հայցադիմումն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի։

Դիմումը վարույթ է ընդունվել և մակագրվել դատավոր Ռուբեն Ներսիսյանին: 

«Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ը հայցադիմում է ներկայացրել դատարան` ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ` «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղ ԱՍ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին։

Հայցվորը Երևանի քաղաքապետարանից գումար բռնագանձելու պահանջ է ներկայացրել: 

Գործով դատական նիստ դեռ նշանակված չէ։