Խուլերի միավորման նախագահի դատական հայցը Ռուստամ Բադասյանի դեմ չէ․ նախարարի պարզաբանումը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 03, 24New

1

Խուլերի միավորման նախագահի դատական հայցը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի դեմ  չէ: Այս մասին պարզաբանում է տարածել արդարադատության նախարարը:

Պարզաբանման մեջ ասվում է.

«Մի շարք լրատվամիջոցներ այսօր, մամուլի տեսությունը ներկայացնելիս, նշել էին, որ Խուլերի միավորման նախագահը դատական հայց է ներկայացրել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարարի դեմ:

Այս առնչությամբ պարզաբանենք, որ դատական հայցը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի դեմ  չէ. խնդիրը վերաբերում է արդարադատության նախարարի կողմից կայացված վարչական ակտի բողոքարկմանը:

Նշենք, որ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ շահագրգիռ անձն իրավասու է վարչական ակտը բողոքարկել վարչական կամ դատական կարգով:

Այս պարագայում, վարույթի մասնակիցը իրացրել է իր իրավունքը՝ դատական կարգով բողոքարկելով նախարարի կողմից կայացված վարչական ակտը: Ինչ վերաբերում է խնդրի էությանը, տեղեկացնենք, որ նախարարի կողմից քննարկվող վարչական ակտը կայացվել է բողոքի հիման վրա իրականացված վարչական վարույթի արդյունքում: Գտնում ենք, որ այն հիմնավոր է»: