«Օրենքով գող» մասիվցի Անդիկի սպանության բացառիկ տեսանյութերը հայտնվել են համացանցում

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 3, 24News

ԼՈԻՐԵՐ.com-ը հրապարակել է «օրենքով գող» Անդիկի սպանության տեսանյութերը: Տեսանյութում տարբեր դիտակետերից երևում են սպանության կադրերը:

Իչպես արդեն նշել ենք, ոստիկանությունը ևս «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի (մասիվցի Անդիկ) սպանության վերաբերյալ տեսանյութ էր հրապարակել:

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի գիշերը՝ ժամը 23:10-ի սահմանում, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժհաստատություն է տեղափոխվել 46-ամյա Անդրանիկ Հարությունյանի դին: Պարզվել է, որ տղամարդը հիվանդանոց էր տեղափոխվել Նոր Նորքի 5-րդ զանգվածից։ 

Հրազենի գործադրմամբ սպանությունը տեղի էր ունեցել Միկոյան փողոցի 17-րդ շենքի բակում։ Դեպքի վայրից հայտնաբերվել են ատրճանակի պարկուճներ, փամփուշտ, արնանման հետքեր, սպորտային պայուսակ, որը, ըստ նախնական տվյալների,  հանցագործությունը կատարած անձինն է։ 

Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ: