Ստեփան Գևորգյանը նշանակվել է Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 03, 24New

1

Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գնդապետ Ստեփան Գևորգյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ:

Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը:

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

1988 - 1992թթ.

Աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետա­զո­տական ինստիտուտում:

1992 - 2015թթ.

Զինված ուժերի տարբեր զորամասերում զբաղեցրել է մի շարք հրամանա­­տարական պաշտոններ՝ դասակի հրամանատար, գումարտակի  հրամանատա­րի տեղակալ-շտաբի պետ, գումարտակի հրամանատար, գնդի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ,  գնդի հրամանատար, բանակային կորպուսի օպերա­տիվ բաժնի պետ-շտաբի պետի տեղակալ, բրիգադի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, բրիգադի հրամանատար, բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, բանակային կորպուսի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ:

2004 թ. մայիսի 17-ին

Շնորհվել է գնդապետի զինվորական կոչում:

2015թ. նոյեմբերի 10-ին

Նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի տե­ղա­կալի պաշտոնին:

2016թ. օգոստոսի 3-ին

Նշանակվել  է ՀՀ ԶՈՒ ԳՇ կադրերի վարչության պետի պաշ­տո­­նին:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1981թ.

Ավարտել է ՀՀ Աբովյան քաղաքի N 7 միջնակարգ դպրոցը:

1985 - 1990թթ.

Սովորել է ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում:

1998թ. օգոստոս - 2001թ. հունիս

Սովորել է ՌԴ ԶՈՒ Մ. Ֆրունզեի անվան համազորային ակադե­միայում:

Ծառայություն և մասնակցություն մարտական գործողությունների

1982-1984 թթ.  պարտադիր ժամկետային զինծառայություն է անցել ԽՍՀՄ զինված ուժերում:

1992-1994 թթ. մասնակցել է մարտական գործողությունների:

 Պարգևներ

Պարգևատրվել է ՀՀ «Արիության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների հա­մար» 1-ին և 2-րդ աստիճանի, ԼՂՀ «Մարտական ծառայության» մեդալներով, մի շարք պե­­­­տա­կան ու գերատեսչական այլ մեդալներով: