Բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ տղամարդ․ նրա մոտ դանակ է եղել

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 03, 24New

1

Հուլիսի 2-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Տիգրան Մեծի պողոտայից, սառը զենք կրելու կասկածանքով, բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 40-ամյա մի հայ տղամարդու, ում մոտից հայտնաբերվել է 19 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:

Ոստիկանությունից հայտնում են, որ նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: