Ինքնաթիռի վերջում նստե՞մ, գլխիս էլ բան գցեմ, որ Աշոտյանը չանցնի, հարցնի՝ ոնց եմ. Մարուքյան

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 3, 24News

1

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մոսկվայում ավարտվեց «Պառլամենտարիզմի զարգացումը» խորագրով միջազգային երկրորդ համաժողովը: 

Մեր պատվիրակության մի մասը, ԱԺ նախագահի գլխավորությամբ, պաշտոնական այցով մեկնեց Կիպրոսի Հանրապետություն, իսկ մի մասս էլ եկանք օդանավակայան, որ վերադառնանք հայրենիք: 

Մեկ էլ պարզվում է, որ Աշոտյանը, ով նույնպես մասնակցում էր Մոսկվայում ընթացող նույն համաժողովին, հիմա էլ նույն օդանավով մեզ հետ վերադառնում է հայրենիք: Հիմա չգիտեմ՝ ի՞նչ անեմ. տոմսերս փոխե՞մ, մնամ Մոսկվայում, որ հիմա էլ չնկարեն, ասեն, թե Մարուքյանի Աշոտյանի հետ գաղտնի մեկնում է Չելյաբինսնկ՝ հատուկ գաղտնի խորհրդակցությունների: Թե՞ գնամ, ինքնաթիռի ամենավերջում նստեմ, գլխիս էլ մի բան գցեմ, որ հանկարծ Աշոտյանը չանցնի ու մոտենա, հարցնի՝ ո՞նց եմ, ու մինչ հասցնեմ պատասխանել, այդ պահը նկարեն ու գրեն, որ Մարուքյանն ու Աշոտյանը գաղտնի հատուկ ինքնաթիռում բան են խոսել, որ ոչ ոք չլսի, թե դրանք ինչ են քննարկում: Ահա թե ովքեր դարձան Նոր Հայաստանի ընդդիմությունը: 

Էլի վերնագրեր կարող եմ հորինել, գիտեք հումորս, բայց թե ինքնաթիռն արդեն արագություն է հավաքում բոլորին բարի թռիչք ու անսահման համբերություն»։

Աշոտյան

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news