Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» 70 միլիոն եվրոյով ձեռք է բերել Ռոդրիգո Էրնանդեսին

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 03, 24New

1

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ձեռք է բերել Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Իսպանիայի հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Ռոդրիգո Էրնանդեսին՝ վճարելով 70 միլիոն եվրո, հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։

«Մանչեսթեր Սիթին» վճարել է Ռոդրիգո Էրնանդեսի պայմանագրում ամրագրված տրանսֆերային գինը, եւ ֆուտբոլիստը միակողմանի խզել է պայմանագիրը, որը նախատեսված էր մինչեւ 2023թ․ հունիսի 30-ը։ Այդ մասին նշվում է «Աթլետիկոյի» հայտարարությունում։

Իսպանիայի անցած առաջնությունում Ռոդրիգոն մասնակցել է 34 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։