Գտնում եմ՝ 50 հոգով կարող ենք շատ լավ աշխատել․ Սինանյանը՝ հանձնակատարի գրասենյակի մասին

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 03, 24New

1

Լրագրողների հարցին՝ ճի՞շտ են արդյոք հրապարակումները, որ իր նշանակումը սփյուռքում միանշանակ չի ընդունվել, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը պատասխանեց․ «Սոցիալական ցանցերում այնքան բաներ են խոսում, ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը»։
 
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում «Դաշնակցության» շահերն առաջ տանելուն, Սինանյանն արձագանքեց․ «Ես եղել եմ Գլենդելի քաղաքապետ և ներկայացրել եմ այնտեղի քաղաքացիների շահերը»։
 Հանձնակատարի գրասենյակի թեմայով Սինանյանն ասաց, որ իր տեսլականը 50 հոգի ունենալն է, բայց գրասենյակն ամբողջովին դեռևս չի ձևավորվել․ «Գտնում եմ, որ 50 հոգով կարող ենք շատ լավ աշխատել: Մենք բյուջե չունենք, վարչապետի գրասենյակի բյուջեի մի մասն ենք կազմում: Գլխավոր խնդիրը Սփյուռքի հետ հարաբերությունների ամրապնդումն է, այս պահին վերականգնում ենք վստահությունը Հայաստանի նկատմամբ, որ առաջացել էր նախորդ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում»։

 Իսկ թե ինչու թողեց ԱՄՆ-ն և եկավ ՀՀ, Սինանյանը պատասխանեց․ «Հաստատ գիտեմ, որ կարող եմ լավ աշխատել և աշխատանքով պետք է ցույց տամ՝ լավ ընտրություն է եղել, թե ոչ»։