Հ1-ում 180 մլն-ի չարաշահման գործը փակված չէ․ հասարակության կասկածները պետք է փարատվեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News

Հ1-ում 2 մլրդ դրամի չարաշահման 1/3-րդ մասը վերաբերում էր ընթացակարգային խախտումներին, ինչը պետությանը վնաս չի հասցրել։ Իսկ 180 մլն դրամի խախտման մասով, որը դեռևս քննության փուլում է, առաջիկայում համապատասխան մարմինները վերջնական քննության արդյունքներով ինչ-որ բան կհրապարակեն։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը։

«Այս անորոշությունը շատ է խանգարում հետագա ընթացքի համար։ Կան և՛ արդարացի, և՛ չհիմնավորված կասկածներ հասարակության մեջ, որոնք պետք է ժամ առաջ փարատվեն»,-ասել է Շիրինյանը։

Շիրինյանի խոսքով՝ Հ1-ն այս փուլում կարգավորում է իր հարաբերությունները և՛ իշխանության, և՛ հասարակության հետ՝ շեշտելով, որ այսօրվա իշխանությունները չեն միջամտում   հեռուստաընկերության գործերին։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։