ՊԵԿ-ի ստորին օղակներից աճած կադրը՝ ՊԵԿ փոխնախագահ. նա Բադասյանի ընկերն է. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 4, 24News

ՊԵԿ

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի հրամանով ՊԵԿ փոխնախագահ է նշանակվել Էդվարդ Հովհաննիսյանը։ Նա ՊԵԿ-ում կփոխարինի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ ղեկավարելով հարկայինի իրավական բլոկը։

Հովհաննիսյանը, ի տարբերություն շատ նորաթուխ պաշտոնյաների, փորձ ունի, ՊԵԿ-ի ստորին օղակներից աճած կադր է, շարքային տեսուչից հասել էր մինչև ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետի պաշտոնին:

Ասում են՝ հենց Բադասյանն է բարեխոսել իր ընկերոջ համար։

«Ես չեմ թաքցնում Ռուստամ Բադասյանի հետ իմ ունեցած մտերիմ հարաբերությունները, մենք աշխատանքային գործընկերներ ենք եղել, իսկ դերակատարության մասով գուցե պարոն Բադասյանն իր կարծիքը հայտնել է, չեմ բացառում»,-ասաց Հովհաննիսյանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: