Փաշինյանը ծանր խոսակցություն է ունեցել «Իմ քայլի» հետ. չի բացառվում՝ արտահերթ լինի. «Փաստ»

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 4, 24News

1

«Փաստ» թերթը գրում է. «Շատ քննարկվեց ԲԴԽ անդամի ընտրության հարցը, երբ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած թեկնածու Աննա Մարգարյանը չընտրվեց ներկայացրած պաշտոնին:

«Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որոնց համաձայն՝ վարչապետը ծանր խոսակցություն է ունեցել պատգամավորների հետ: Փաշինյանը հանդիմանել է խմբակցության ղեկավարությանն ու անդամներին՝ զարմանալով, թե ինչո՞ւ են հարցը այդ օրը դրել քվեարկության, եթե գիտեին, որ գործուղման մեջ գտնվող պատգամավորներ կան:

Մեր տեղեկություններով, չի բացառվում, որ ևս մեկ արտահերթ լինի, որպեսզի կարողանան ԲԴԽ անդամի ընտրության հարցը կարգավորել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: