106,8 մլն դրամի դրամաշնորհ`«ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն»-ին․ կառավարության նոր որոշումը

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 4, 24News

Ձիահ

Կառավարությունը հուլիսի 4-ի նիստի ժամանակ որոշում կայացրել «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն» ՊՈԱԿ-ին 106,8 մլն դրամի դրամաշնորհ տրամադրել:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բուժման համար հակառետրովիրուսային դեղերի անընդմեջ մատակարարմամբ:

Համաձայն կառավարության՝ 2018-ի ապրիլի 12-ի որոշման պահանջների՝ «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հակառետրովիրուսային դեղերի ձեռքբերման նպատակով միջազգային գնումների գործակալներին առաջարկվել է ներկայացնել գնային առաջարկներ:

ՊՈԱԿ-ների կողմից սահմանված ժամկետներում գործակալներից 2-ից ստացվել են գնային առաջարկներ:

Հիմք ընդունելով գնումների միջազգային գործակալների կողմից ներկայացված նվազագույն գնային առաջարկների և մաքսազերծման, տեղափոխման հետ կապված ծախսերի հանրագումարը` որպես գնման ընթացակարգերի առավելագույն նախահաշվային գներ, ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բուժման համար հակառետրովիրուսային դեղերի գնանշման հարցման գնման ընթացակարգեր` «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան:

Հակառետրովիրուսային դեղերի գնումները ապահովելու նպատակով, անհրաժեշտ է ՊՈԱԿ-ին տրամադրել դրամաշնորհ: ՀՀ պետական բյուջեի «Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց» միջոցառման մեջ հակառետրովիրուսային դեղերի համար հատկացված գումարը (106,8 մլն ՀՀ դրամի չափով) վերաբաշխել եւ դրամաշնորհի պայմանագրի միջոցով նպատակային տրամադրել ՊՈԱԿ-ին`  հակառետրովիրուսային դեղեր ձեռքբերելու նպատակով: