Զոհրաբ Մնացականյանն այսօր աշխատանքային այցով կլինի Արցախում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 4, 24News

Հուլիսի 4-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Արցախ, որտեղ հանդիպումներ կունենա Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի, Ադրբեջանից հայ փախստականների Արցախի միության ներկայացուցիչների, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արք․ Մարտիրոսյանի հետ: