Գազի գնի նվազեցման առումով չեմ կարող ոչինչ ասել․ ՀԾԿՀ նախագահը՝ բանակցությունների մասին

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 4, 24News

Գարեգին

«Գազի սակագնի շուրջ բանակցությունները մի քանի փուլով են ընթանում։ Ներքին շուկայում ձևավորվող սակագների վերաբերյալ բանակցությունները, կարծում եմ, որևիցե կապ չունեն ՌԴ նախագահի այցի հետ»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը` նշելով, որ դրա հետ ավելի շատ կարող է կապվել սահմանին գազի գնի ձևավորման հարցը:

«Այս պահին չեմ կարող ասել՝ ինչ կլինի։ Բնականաբար, ամեն կողմ բանակցում է իրեն տնտեսապես ավելի նպատակահարմար արդյունք ստանալու համար։ Մենք բանակցում ենք նվազեցնելու ուղղությամբ։ Վերջնական բանակցություnները, սակայն, ավարտված չեն։ Չեմ կարծում, որ վերջնական լուծում կա։ Գնի նվազեցման առումով այս պահին չեմ կարող ոչինչ ասել։ Դա կախված կլինի բանակցությունների ավարտից», - ասել է Բաղրամյանը։

ՀԾԿՀ-ի նախագահը նաև նշել է, որ ներդրումային ծրագրերի միջոցով նախատեսվում է որոշակի ծախսերի, կորուստների մեծության կրճատում, որոնք վերաբերում են ներքին սակագների հաշվարկին։