«Չելսի»-ի նոր գլխավոր մարզիչը Ֆրենկ Լեմպարդն է

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 04, 24New

1

Լոնդոնի «Չելսի»-ն պաշտոնապես հայտարարել է նոր գլխավոր մարզչի անունը:

 «Չելսի»-ի նոր գլխավոր մարզիչը ակումբի նախկին ֆուտբոլիստ Ֆրենկ Լեմպարդն է: 41-ամյա Լեմպարդը «ազնվականների» հետ կնքել է 3 տարվա պայմանագիր: Նրա աշխատավարձը կկազմի տարեկան 4 միլիոն ֆունտ ստեռլինգ:

Ֆրենկ Լեմպարդը Լոնդոնի «Չելսի»-ի կազմում հանդես է եկել 2001 թվականից: Ակումբի կազմում մասնակցել է 429 խաղի և ընդհանուր առմամբ դարձել 147 գոլի հեղինակ: