Վեճի ժամանակ խոհանոցային դանակով որդին հարվածել է հոր այտին և ձեռքին

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 4, 24News

1

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները պարզել են, որ հուլիսի 3-ին՝ ժամը 00։30-ի սահմանում, Լուկաշին գյուղի 41-ամյա մի բնակիչը տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է հոր հետ և խոհանոցային դանակով հարվածել նրա այտին և ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Նույն օրը նա բերման է ենթարկվել բաժին և տվել բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

1