Հուլիսի 5-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 04, 24News

1

Հանրապետության տարածքում` հուլիսի 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 5-ին հյուսիսային շրջաններում, 6-9-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: 

Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, 6-7-ը նույնքան կնվազի։

Երևան քաղաքում՝ հուլիսի 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 6-9-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։