Նազարբաևի թոռը կծել է ոստիկանին, որը խանգարել է նրան ինքնասպան լինել

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 04, 24News

1

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի թոռը՝ Այսուլթան Նազարբաեւն իսկապես փորձել է ինքնասպան լինել Քովենթ Գարդեն շրջանում անծանոթի բնակարանում եւ կծել է ոստիկանին, որը փորձել է նրան խանգարել: Այս մասին ՌԲԿ-ին հայտնել են Լոնդոնի ոստիկանությունից:

Այսպիսով, Սքոթլանդ Յարդը հաստատել է Metro UK պարբերականի տեղեկությունը:

Պարբերականի տեղեկություններով՝ հունիսի 5-ին Այսուլթան Նազարբաեւը կծել է ոստիկան Ռոս Սեմբրուքին, որը փորձել է նրան խանգարել ինքնասպանություն գործել:

Այսուլթան Նազարբաեւը Ղազախստանի առաջին նախագահի ավագ դստեր՝ Դարիգայի որդին է: Ներկայումս նա ղեկավարում է երկրի Սենատը: