«Ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել»․ հուլիսի 4-ին Ֆրունզի ծննդյան օրն է

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 4, 24News

1

Հուլիսի 4-ին մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի՝ Ֆրունզի ծննդյան օրն է։ Նա ծնվել է 1930 թ․-ին Գյումրիում։ Սովորել է տեղի նկարչական ու երաժշտական դպրոցներում, հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-1946 թվականներին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո՝ 1947 թվականին, ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։

1

1951-1956 թթ․-ին սովորել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտում նշանավոր ռեժիսոր և թատերական գործիչ Վաղարշ Վաղարշյանի գլխավորությամբ։ 1956-ից սկսած՝ հանդես է եկել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

1

Մհեր Մկրտչյանը խաղացել է հայկական և խորհրդային տասնյակ ֆիլմերում՝ մարմնավորելով բազմաթիվ կերպարներ՝ Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Իսայի («Խաթաբալա») դերերում։

1

Կենդանության օրոք ստացել է բազմաթիվ մրցանակներ և պարգևներ՝ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (26.04.1961), Դաղստանյան ԻԽՍՀ վաստակավոր արտիստ (29.01.1970), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1971), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1984), ԽՍՀՄ պետական մրցանակ՝ «Միմինո» ֆիլմում նկարահանվելու համար (1978), ՀԽՍՀ պետական մրցանակ՝ «Եռանկյունի» ֆիլմում նկարահանվելու համար (1975, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (հետմահու) (2001), Համամիութենական կինոփառատոն Երևանում (Առաջին մրցանակ «Զինվորն ու փիղը» ֆիլմում լավագույն դերասանական խաղի համար, 1978)։

1

Մհեր Մկրտչյանը մահացել է ծանր հիվանդությունից 1993 թվականի դեկտեմբերին։

Դերասանի ծննդավայր Գյումրիում գործում է Մհեր Մկրտչյանի թանգարանը, որտեղ ցուցադրվում են հարուստ նյութեր դերասանի կյանքի, ստեղծագործության վերաբերյալ։ 

1