Կայացել է Արցախի՝ գերազանցությամբ ավարտած ուսանողներին դիպլոմների հանձնման արարողությունը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 04, 24News

1

Հուլիսի 4-ին Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Արցախի պետական եւ Շուշիի տեխնոլոգիական համալսարանները  գերազանցությամբ ավարտած ուսանողներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Նախագահը շնորհավորել է շրջանավարտներին, մաղթել նրանց հաջողություններ եւ ամենայն բարիք:

«Եղեք ուժեղ ու խիզախ ձեր հայրերի եւ պապերի պես: Նրանք կերտել ու պաշտպանել են մեր անկախությունը, դուք պետք է այն զորացնեք ու ամրապնդեք: Թող այս հաջողությունները լինեն շարունակական եւ ուղեկցեն ձեզ ձեր ամբողջ կյանքի ընթացքում»,- ընդգծել է իր ելույթում երկրի ղեկավարը: