Մեծ պատիվ է Արամ Ա-ի նման իմաստուն մարդու հետ շփման հնարավորություն ունենալ․ Աննա Հակոբյան

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 4, 24News

Աննա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարել Արամ Ա-ի հետ և կից գրառում արել։

«Մեծ պատիվ է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի նման իմաստուն մարդու հետ անմիջական շփման հնարավորություն ունենալը»,-գրել է Աննա Հակոբյանը:

Հիշեցնեն, որ Աննա Հակոբյանը «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը Մեծի Տանն Կիլիկո Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով հուլիսի 2-ին Անթիլիասի մայրավանքում ներկա է գտնվել Հայ մամուլի համահայկական համագումարի բացման արարողությանը։