Ուկրաինան մերժեց ԵԽԽՎ դիտորդներին. դեռ չգիտես՝ արդյո՞ք ճիշտ ափին ես. Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News

քաղաքական

Ուկրաինան մերժեց ԵԽԽՎ դիտորդներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հուլիսի 21-ին Ուկրաինայում տեղի են ունենալու խորհրդարանի՝ Ռադայի արտահերթ ընտրություններ եւ երեկ Ռադան պաշտոնապես դիմել է ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկեին ու չեղարկել դիտորդական առաքելություն իրականացնելու ԵԽԽՎ-ին ուղարկված Ուկրաինայի հրավերը։

1994 թվականից ԵԽԽՎ-ն բոլոր ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացրել Ուկրաինայում եւ ԵԽԽՎ-ի հանդեպ ուկրաինական դեմարշը քայլ է, որը, բնականաբար, պայմանավորված էր ռուսական պատվիրակության մանդատների վերականգնմամբ։

Դժվար է կանխատեսել ԵԽԽՎ-ում հետագա զարգացումները, սակայն, իմ վստահ համոզմամբ, կամուրջներ այրելը հարցի լավագույն լուծումը չի, հատկապես, որ դեռ չգիտես՝ արդյո՞ք ճիշտ ափին ես»: