«Բաքուն ՀԱՊԿ մտնելու հայտ չի ներկայացրել». Վալերի Սեմերիկովը հերքում է

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 4, 24News

սեմերիկով

Մոսկվա-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամրջի ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար, գեներալ-գնդապետ Վալերի Սեմերիկովը տեղեկացրել է, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ին անդամակցելու ոչ մի պաշտոնական հայց չի ներկայացրել, նման հայտեր այսօրվա դրությամբ կազմակերպությունում չկան, ապապ հավելել, որ համապատասխան հայտի բացակայության պայմաններում թեմայի ոչ մի քննարկում կազմակերպությունում չի եղել։

Սեմերիկովը չի բացառել, որ դա կարող է լինել տեղեկատվական արտանետում, որը, ըստ երևույթին, կարող է հետապնդել ինչ-որ որոշակի նպատակներ, բայց նորից հավաստիացրել է, որ Բաքուն նման խնդրանքով իրենց չի դիմել՝ հիշեցնելով, որ իր գլխավորած կազմակերպությունը կանոնադրություն ունի, և պահանջներ նրա շարքերը համալրել ցանկացողներին, և այդ ամենին պետք է համապատասխանել։

Ադրբեջանական մամուլում արծարծվել է տեղեկատվություն այն մասին, որ Բաքուն մտադիր է մտնել ՀԱՊԿ՝ համալրելով այդ կազմակերպության անդամ երկրների շարքը։

Հայաստանում շրջանառվող այդ լուրերը հասարակության և որոշ քաղաքական շրջանակների մտահոգությունն են առաջացրել։ Կարծիք կա, որ Ադրբեջանն այդ կերպ փորձում է ուժեղացնել ճնշումը Երևանի վրա ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում զիջում ստանալու վերաբերյալ։