ԱՄՆ նախագահի՝ դեմոկրատ թեկնածուների շարքում Քամալա Հարիսի վարկանիշն արագորեն աճում է

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 4, 24News

«Ամերիկայի Ձայն»-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների համար Դեմոկրատական կուսակցության կողմից պայքարի մեջ մտած թեկնածուների շարքում աճում է Քամալա Հարիսի վարկանիշը։ Նա այժմ, ըստ հարցումների, հետ է մնում միայն նախկին փոխնախագահ Ջո Բայդընից, ում սուր քննադատության ենթարկելու արդյունքում է վերջին օրերին հավաքում նորանոր ձայներ։ 

Հարիսը նշում էր, որ Բայդընը 7Օ-ականներին դեմ էր, որ պետությունը պետական դպրոցներին տրամադրել ավտոբուսներ, որոնք պիտի փոխադրեին բոլոր ռասաներին պատկանող երեխաներին։

«Այդ ավտոբուսներից մեկի մեջ նստած էր երկրորդասարանցի մի աղջիկ, և այդ աղջիկը ես էի»,-ասաց Հարիսը բանավեճի ժամանակ։

Բայդընը, այդ քննադատությունից մի քիչ շփոթված, պատասխանեց, թե այդ ամենից զատ, ինքն է 25 տարով ընդլայնել ընտրական իրավունքի մասին օրենքը։

«Ու մենք դա Սենատում արել ենք 98 սենատորներից 98-ի կողմ քվեարկությամբ», - պատասխանեց Բայդընը։

Հիմա Հարիսը Բայդընի, Բերնի Սանդերսի ու Էլիզաբեն Ուորենի հետ միասին ամենաբարձր ցուցանիշը ունեցող թեկնածուների քառյակում է։

Ըստ վերլուծաբան Ջոն Ֆորթիերի՝ Ջո Բայդընն ունի առավել թվով ձայներ, սակայն դրանք կայուն ձայներ չեն։

Ընտրապայքարի մեջ մտած օրվանից Բայդընը գտնվում է առաջին տեղում, սակայն ինչպես վերլուծաբան Քայլ Քոնդիքն է ասում, այդ տեղն այսօր շատ խոցելի է։

«Հիմա հարցն այն է, նրա նկատմամբ աջակցությունը հենված է զուտ Բարաք Օբամայի օրոք նրա գործունեության նկատմամբ հարգանքի վրա, թե ունի ավելի խորն արմատներ», - ասում է վերլուծաբանը։

Հարցումների համաձայն՝ դեմոկրատների մեծ մասը հավատացած է, որ Բայդընը նախագահ Թրամփին հաղթելու ունակ միակ թեկնածուն է։

Իսկ թե ինչպես վարկանիշները կարող են ենթարկվել փոփոխության, մեծապես ցույց կտան հաջորդ բանավեճերը, որոնցից առաջինը կանցկացվի այս ամսվա վերջին Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքում։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news