Իտալիայում հրաբխի ժայթքման հետևանքով զբոսաշրջիկ է մահացել

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 04, 24News

1

Իտալական Ստրոմբոլի կղզում հրաբխի ժայթքման հետևանքով զբոսաշրջիկ է մահացել, տուժել է նաև հրաբխի լանջին գտնվող մեկ անձ։ Այս մասին հայտնում է «Ռոսբալտ»-ը՝ վկայակոչելով իտալական ANSA գործակալությանը։ Մահացած զբոսաշրջիկի քաղաքացիությունը ճշտվում է:

Զբոսաշրջիկները պատմել են, որ հուժկու պայթյուն են լսել, այնուհետև մոխրի սյուն տեսել: Դրանից հետո կղզին քարերի տարափի տակ է հայտնվել: Հրաբխի լանջերին լավայի հոսքը դեռ շարունակվում է: Նշենք, որ 1932 թվականից ի վեր Ստրոմբոլիի հրաբուխը մշտապես ակտիվ է: Այն Երկիր մոլորակի ամենաակտիվ հրաբուխներից է համարվում: