ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 04, 24News

1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սամվել Սողոմոնյանը նշանակվել է առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ 

Այս մասին համապատասխան որոշման մեջ նշված է.

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Սամվել Սողոմոնյանին նշանակել առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»:

Սամվել Սողոմոնյանն ավելի վաղ աշխատել է առողջապահության նախարարության աշխատակազմում: