«Ես անգամ չնկատեցի՝ ինչպես անցավ 3 ժամը». Բակո Սահակյանը և Զոհրաբ Մնացականյանը հանդիպել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 5, 24News

default (3)

Ես անգամ չնկատեցի, թե ինչպես անցավ այդ 3 ժամը, բայց դա ցույց է տալիս մեր երկխոսության լրջությունը, այն, որ մենք լիովին ներգրավված ենք փոխադարձ ծանուցման, խորհրդակցությունների և համատեղ աշխատանքի գործընթացում: Այս մասին Արցախում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառանոլվ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ 3 ժամ տեւած հանդիպմանը:

«Սա համատեղ հարց է, մեր ընդհանուր հարցն է: Եվ դա արտահայտում է այն մտադրությունը, որի մասին մենք հիմա խոսում ենք, մտադրությունը` ապահովելու խաղաղ կարգավորման գործընթացում Արցախի ներգրավվածությունը, ամրապնդելու Արցախի իշխանությունների մոտ սեփականության զգացումը:

Ես չէի նկատել, թե ինչպես անցան այդ ժամերը, և դա արտահայտում է հենց այն, որ մենք բավական ինտեսիվ, համընդգրկուն խորհրդակցություններ ենք անցկացրել: Մենք փորձեցինք անդրադառնալ հարցերի ողջ շրջանակին, քանի որ, ինչպես ասացի, ինձ համար շատ կարևոր նպատակ ունեմ՝ ապահովելու ճիշտ ընկալումը, սեփականության ճիշտ զգացումը: Մենք խոսեցինք դրա մասին և մենք դա արտահայտում ենք նաև գործով»,-ընդգծեց նախարարը: