ՀՀ ԱԺ պատվիրակության՝ Մոսկվա-Երևան չվերթն իրականացվել է ադրբեջանցի երգչի անվան օդանավով

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 5, 24News

ԱԺ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը մի քանի դիտարկումներ է արել ԱԺ պատվիրակության՝ Վարշավա կատարած չվերթի հետ կապված։

«Երկու բացասական իրողության մասին.

1. Մոսկվա-Երևան չվերթն «Աէրոֆլոտն» իրականացրեց ադրբեջանցի օպերային և էստրադային արտիստ Մուսլիմ Մագամաևի անունը կրող օդանավով։ Մեկը կարո՞ղ է պատասխանել՝ ինչպե՞ս է կարգավորվելու այս ամենաթողությունը։ Ռուսական օդանավային ընկերության այս արհամարհական վերաբերմունքը պետք է ինչ-որ միջոցներով կարգավորել։

2. Զավեշտը շարունակվում է․ ռուսաստանցի սահմանապահները շարունակում են զննել Հայաստանի տարածք մուտք գործած Հայաստանի քաղաքացու անձնագիրը։ Զվարթնոց օդանավակայանում շարունակում են ծառայություն իրականացնել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ զորքերի ներկայացուցիչները։

Կարծում եմ, որ նոր Հայաստանի կառավարությունը պետք է սույն խնդիրը անպայմանորեն բերի հայ-ռուսական հարաբերությունների օրակարգ և «Զվարթնոց»-ը ՀՀ սահմանապահների հսկողության տակ առնելու վերաբերյալ որոշում ընդունի՝ անկախ նրանից, որ նեոգաղութացման ծրագիր իրականացնող Ռուսաստանի համար սեփական երկրի ինքնիշխանության մակարդակի բարձրացմանը ձգտող իշխանական կամ ընդդիմադիր ուժերը դիտվելու են հակառուսական», - ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավորը։