Քիչ առաջ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսեցի. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

Նիկոլ Փ­աշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը.

«Վերջին օրերին հեռախոսազրույց ունեցա ԵԱՏՄ բոլոր ղեկավարների հետ:

Քիչ առաջ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսեցի:

Բոլոր հեռախոսազրույցները վերաբերվում էին ԵԱՏՄ ընթացիկ եւ երկարաժամկետ օրակարգի հարցերին:

Քննարկեցինք նաեւ ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի՝ հոկտեմբերի 1-ին Երեւանում կայանալիք նիստի հետ հապված հարցեր:

Իհարկե, բոլոր զրույցներում անդրադարձ է եղել նաեւ երկկողմ հարաբերությունների օրակարգերին»: